Ռուսաստանը թարմացնում է միջուկային դոկտրինը, որ հակառակորդները պատրանքներ չունենան. ԱԳՆ

Գրուշկոյի խոսքով` միջուկային երկրներն ու ՆԱՏՕ–ն գնում են միջուկային զենքի դերը բարձրացնելու ուղով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը թարմացնում է միջուկային դոկտրինը, որպեսզի հակառակորդները պատրանքներ չունենան առկա բոլոր միջոցներով սեփական անվտանգությունն ապահովելու` Մոսկվայի պատրաստակամության վերաբերյալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Մենք հաշվի ենք առնում ռազմավարական կայունության, մեր անվտանգության և պաշտպանունակության վրա ազդող գործոնների ողջ համալիրը։ Այդ նպատակով թարմացնում ենք պետական քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում, որպեսզի հակառակորդները պատրանքներ չունենան` կապված ՌԴ անվտանգությունն առկա բոլոր միջոցներով ապահովելու մեր պատրաստակամության վերաբերյալ», – ասել է Գրուշկոն։
Նրա խոսքով` թե՛ կոնցեպտուալ, թե՛ քաղաքական, և թե՛ ռազմատեխնիկական առումով ՆԱՏՕ–ի միջուկային երկրներն ու բուն դաշինքը, որն իրեն միջուկային է հռչակել, շարժվում են դաշինքի ռազմավարության մեջ միջուկային զենքի դերը բարձրացնելու ուղղությամբ։
Լուկաշենկոն սպառնացել է ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում միջուկային զենք կիրառել
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի մշտական ​​խորհրդակցության նիստի ժամանակ առաջարկել էր քննարկել միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքների թարմացման հարցը։ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում, այդ թվում` այն ժամանակ, երբ թշնամին սովորական զենք օգտագործելով` ծայրահեղ վտանգ է ստեղծում ինքնիշխանության համար: Նա հավելել էր, որ առաջարկվում է միջուկային պետության մասնակցությամբ ոչ միջուկային պետության իրականացրած ագրեսիան դիտարկել որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։
Սպառնալիքի դեպքում Իրանը կարող է փոխել միջուկային դոկտրինը. Խամենիի խորհրդական