Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի երկու բնակավայր. ՊՆ

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները բարելավել են մարտավարական դիրքերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական ստորաբաժանումներն ազատագրել են Զորյանոյե առաջին և Զոլոտայա Նիվա բնակավայրերը ԴԺՀ-ում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հաղորդվում է, որ հակառակորդը կորցրել է հետևակի մարտական մեքենա, ԱՄՆ արտադրության Մ113 զրահամեքենա, յոթ ավտոմեքենա, Ֆրանսիայի արտադրության 155 մմ-անոց Caesar ինքնագնաց հրետանային կայանք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։