ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին և առաջարկել դրա շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնել:
«Սպասում եմ Ձեզ Կազանում ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ այն օգտակար և հետաքրքիր կլինի. մենք երկկողմ հանդիպում կանցկացնենք և հնարավորություն կլինի զրուցել մի քանի տասնյակ երկրների գործընկերների հետ, որոնք նախատեսում են մասնակցել այդ աշխատանքներին»,– ասել է ՌԴ նախագահը Կրեմլում Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։