«Պրոմսվյազբանկը» ռուսական ընկերությունների անդրսահմանային հաշվարկների մեխանիզմ է գործարկել

Հաշվարկների բացառիկ մեխանիզմը կաջակցի արտաքին տնտեսական գործունեություն ծավալող ՌԴ ընկերություններին և նրանց առևտրային գործընկերներին՝ հակառուսական պատժամիջոցների համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Պրոմսվյազբանկ» ՀԲԸ-ն ռուսական ընկերությունների համար արտաքին առևտրի անդրսահմանային հաշվարկների բացառիկ մեխանիզմ է գործարկել, որը կգործի ցանկացած երկրի գործընկերների հետ: Այս մասին Sputnik-ին հայտնել են բանկից։
«Պրոմսվյազբանկը» ենթակառուցվածք է գործարկել ռուսական բիզնեսի միջազգային առևտրային պայմանագրերով իրականացվող հաշվարկների համար։ Բանկի անդրսահմանային հաշվարկների հարթակը լիարժեք ֆինանսական աջակցություն է տրամադրում ռուս արտահանողների և ներմուծողների արտաքին առևտրային պայմանագրերի համար», - նշել են բանկում:
Բանկի կողմից իրականացված հաշվարկների բացառիկ մեխանիզմը հակառուսական պատժամիջոցների պայմաններում կաջակցի արտաքին տնտեսական գործունեություն ծավալող ՌԴ ընկերություններին և նրանց առևտրային գործընկերներին։
Եվս մի քանի ռուսական բանկեր և խոշոր ընկերություններ հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ
Բանկի անդրսահմանային հաշվարկների հարթակն ապահովում է ռուսական ընկերությունների արտաքին առևտրային պայմանագրերով ստանձնած բոլոր վճարումների ժամանակին և անխափան կատարումը: Հաշվարկներն իրականացվում են ֆինանսական շուկայի գործիքների կիրառմամբ՝ բանկի կողմից հատուկ ստեղծված A7 ընկերության հենքի վրա:
«Ապահովելով ռուս ներմուծողների և արտահանողների անդրսահմանային գործարքների անխափան իրականացումը` բանկի մշակած մեխանիզմը կդառնա արտաքին առևտրի զարգացման և ներքին արդյունաբերության և սպառողական շուկայի խթանման կարևորագույն մասը», - ասել է բանկի փոխնախագահ Միխայիլ Դորոֆեևը։
Նրա խոսքով` նման նախագծի իրականացման համար բանկն օգտագործել է իր ենթակառուցվածքային բացառիկ մշակումները, զարգացման պետական նախագծերում իր մասնակցության փորձն ու ֆինանսական համակարգում և տնտեսության մեջ ներգրավվածությունը։
Պատժամիջոցները կվերաբերեն ՌԴ–ի սուվերեն պարտքին, ռուսական էլիտային և բանկերին. Բայդեն