ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպան պետք է լսի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի խոսքեր այն մասին, որ Բրյուսելի ուղղությամբ հրթիռային հարվածը կարող է փոխել արևմտյան քաղաքական գործիչների դիրքորոշումը Կիևին հեռահար զենք ուղարկելու հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է լսել, թե նա ինչ է ասում, և ականջալուր լինել»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, մեկնաբանելով Սլովակիայի վարչապետի խոսքը։
Լավրովը նշել է, որ Ֆիցոն ազնիվ և պարկեշտ քաղաքական գործիչ է։ Նրա խոսքով` ներկայում Արևմուտքում «այդպիսիք քիչ են»։
Ավելի վաղ Սլովակիայի վարչապետը քննադատել էր եվրոպացի պաշտոնյաներին, որոնք կոչ էին անում թույլ տալ Ուկրաինային հեռահար զենքով հարվածել Ռուսաստանին: Նա հայտարարել է, որ նման հեռահար հրթիռը «կարող էր փշրել Բրյուսելի շատրվանը, որպեսզի նրանք հասկանան, թե ինչի մասին են բոլորը խոսում»: