ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանում ոչնչացրել է «Հզբոլլահ» շարժման գլխամասի հրամանատար Սուհեյլ Հուսեյն Հուսեյնիին, որը պատասխանատու էր շարժման ստորաբաժանումների միջև զենքի բաշխման համար։
«Երեկ Իսրայելի ՌՕՈւ–ն հետախուզական տվյալների վրա հիմնված կետային հարվածներ էր հասցրել Բեյրութի շրջնում` ոչնչացնելով «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության գլխամասի հրամանատար Սուհեյլ Հուսեյն Հուսեյնիին։ Գլխամասը համակարգում է «Հզբոլլահի» ներքին լոգիստիկան և պատասխանատու է կազմակերպության տարբեր ստորաբաժանումների բյուջետավորման և կառավարման համար։ Հուսեյնին առանցքային դեր էր խաղում Իրանի և «Հզբոլլահի» միջև զենքի փոխանցման համար և պատասխանատու էր «Հզբոլլահի» միջև առաջատար սպառազինության բաշխման համար», – հայտնում է բանակն իր կայքում։
ՑԱԽԱԼ–ը հավելում է, որ Հուսեյնին մասնակցել է «Հզբոլլահի» ռազմական գործողությունների մշակմանը։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: