ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ–ը 16 ուկրաինական անօդաչու է խոցել գիշերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների նկատմամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ–ի կիրառմամբ ահաբեկչական գործողություն իրականացնելու` կիևյան ռեժիմի փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ուկրաինական 16 անօդաչու է ոչնչացվել, 14-ը` Բելգորոդի մարզի տարածքում, ևս 2-ը` Սև ծովի ջրատարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ՌԴ նախագահի խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։