Հայաստան–Ռուսաստան քաղաքական երկխոսությունը վերջին ամիսներին ակտիվացել է. Փաշինյան

Փաշինյանը խոսել է վերջին շրջանում կայացած հանդիպումների մասին ու հավելել, որ այսօր դրանք ամփոփելու լավ հնարավորություն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ի և ՌԴ–ի միջև քաղաքական երկխոսությունը վերջին ամիսներին ակտիվացել է։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Վերջին ամիսների ընթացքում շատ ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել։ Մենք մարամասն խոսել ենք բոլոր հարցերի մասին։ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն էր եկել Երևան։ Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացավ ԵԱՏՄ միջկառավարական համաժողովը, և այդ շրջանակներում էլ մենք բավական մանրամասն քննարկեցինք մեր գործընկերության հարցերը»,– ասաց ՀՀ վարչապետը։

Նա հավելեց, որ այսօր էլ շատ լավ հնարավորություն է` ամփոփելու բոլոր քննարկումները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Ռուսաստանի բարեկամ երկրներին բաժին է ընկնում մեր ապրանքաշրջանառության երեք քառորդը. Պուտին