ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում։ «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նրանք շարունակում են իրենց երկխոսությունը, այսպես, թե այնպես, ԱՊՀ շրջանակներում»,- հայտարարել է Պեսկովը:
Խոսելով նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ Պեսկովը հավելել է, որ դա նրանց ինքնիշխան իրավասությունն են:
«Երկկողմ հարաբերություններն արդեն մերը չեն, դրանք նրանց ինքնիշխան իրավասությունն են»,- ընդգծել է ՌԴ մամուլի խոսնակը։