ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ-ում կան նոր խոշոր նախագծերի մեկնարկի հնարավորություններ։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը ՌԴ-ի համար առաջնահերթություններից մեկն է: Մոսկվայի համար Համագործակցության երկրներն ամենամոտ ընկերներն են, գործընկերները, ռազմավարական դաշնակիցները։ Դրան է ուղղված կառույցում 2024 թվականին Ռուսաստանի նախագահության հայեցակարգը։
Պուտինը նշել է, որ գագաթնաժողովի օրակարգում քննարկման կարևորագույն թեմաներից մեկը տնտեսությունն է:
«Վստահ եմ, որ ունենք բոլոր հնարավորությունները նոր, խոշոր փոխշահավետ նախագծերի գործարկման համար արդյունաբերության, գյուղատնտեսության, ֆինանսների, ենթակառուցվածքների ոլորտներում», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա խոսքով, քննարկման այլ թեմաների թվում անվտանգության հարցերն են, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությունը: