Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին Ռուսաստանից քաղաքականապես հեռանալու անթաքույց փորձեր են անում` արտաքին քաղաքական վեկտորն ուղղելով դեպի Արևմուտք։
Միևնույն ժամանակ, Երևանն ակտիվորեն համագործակցում է Մոսկվայի հետ` Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչը զգալիորեն ազդում է Հայաստանի տնտեսության զարգացման վրա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Կովկասի» ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մինասյանը նկատել է, որ հակառուսական տրամադրությունները Հայաստանում սրվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։
Ըստ Մինասյանի` նախկին իշխանությունների օրոք Երևանի ու Մոսկվայի միջև շփումներում գերակշռում էր քաղաքական բաղադրիչը, որը վերջին 4 տարիներին իր տեղը զիջել է տնտեսականին։
«Հետխորհրդային Հայաստանում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները դիտարկվում էին որպես ածանցյալ` ռազմաքաղաքականի, հիմա պատկերը տրամագծորեն հակառակն է».-փաստում է Սերգեյ Մինասյանը։