Կարևոր է, թե ինչ ես ներկայացնում քո հասարակությանը ներսում, և թե ինչ ես բանակցում դրսում.Տոնոյան

Sputnik
Վերջին շրջանում Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու մեջ։
Երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները կասկածներ են հայտնում, թե կողմերից յուրաքանչյուրը որքանով է ազնիվ պայմանագրի ստորագրման հարցում։
Քաղաքագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված չէ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարություններից։ Ըստ Տոնոյանի` այստեղ կարևոր են մի շարք այլ գործոններ։
«Կարևոր է, թե ինչ ես ներկայացնում քո սեփական հասարակությանը ներսում, և թե ինչ ես բանակցում դրսում».-ընդգծում է Տոնոյանը։