Վորոնեժի մարզի երկնքում գիշերը ԱԹՍ են խոցել

Նախնական տվյալներով` տուժածներ և ավերածություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,7 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգը գիշերը անօդաչու թռչող սարք է խոցել Վորոնեժի մարզի երկնքում։ Տուժածներ և ավերածություններ չկան։ Այդ մասին հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը իր Telegram-ալիքում։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ ուժերը մարզի շրջաններից մեկում ուկրաինական ԱԹՍ են խոցել»,-գրել է նա։
Նախնական տվյալներով` տուժածներ և ավերածություններ չկան, ավելացրել է մարզի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
ՌԴ Բելգորոդի մարզում մեկ օրում ուկրաինական հարվածներից զոհերի թիվը հասել է 4-ի
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ՌԴ նախագահի խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։