ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետով երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վրաց–ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետը ժամանակավորապես փակվել է` ինտերնետ կապի հետ կապված խնդիրների պատճառով:
Վերին Լարս» անցակետը փակվել էր մի քանի ժամով` մինչև կվերականգնեին ինտերնետ մատակարարման վնասված մալուխը:
Հիշեցնենք, որ Վերին Լարս անցակետը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է Վրաստանի տարածքով։