ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վրաց–ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետը ժամանակավորապես փակվել է` ինտերնետ կապի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Մի քանի ժամ առաջ վնասվել է դեպի անցակետ տանող ինտերնետային մալուխը, ինչի պատճառով անհնարին է դարձել մաքսային ընթացակարգերի իրականացումը։
Վերանորոգման աշխատանքներ իրականացնող խումբն արդեն մեկնել է Թբիլիսիից դեպի Վերին Լարս։
Հիշեցնենք, որ Վերին Լարս անցակետը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է Վրաստանի տարածքով։