Ռուսական ԱԷԿ-ներում սադրանքների համար Արևմուտքը դիվերսիոն խմբեր էր պատրաստում. Նարիշկին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը Երևանում. Արխիվային լուսանկար
ԱՄՆ հետախուզական արբանյակները մարտից ակտիվացրել են մանրազնին նկարահանումները ՌԴ տարածքներում, հատկապես Կուրսկի և Բելգորոդի մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ արևմտյան հատուկ ծառայությունները, առաջին հերթին բրիտանական MI-6-ը, ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբեր էին պատրաստում ռուսական մի շարք ԱԷԿ-ներում սադրանքների համար:
Աստանայում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում Նարիշկինի ելույթի տեքստը հրապարակվել է ԱՀԾ կայքում:
«Մասնավորապես, MI-6-ը և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը մշակել են Էլեկտրահաղորդման գծերի պայթեցման գործողություն, որոնք ատոմակայանները կապում են Ռուսաստանի ազգային էներգահամակարգի հետ», - ասել Է Նարիշկինը:
Նա նաև նշել է, որ Կուրսկի մարզի վրա Կիևի ահաբեկչական հարձակման պլանը ներառում էր Կուրսկի ԱԷԿ-ի գրավումն ու ականապատումը:
«Եթե այդ պլանի իրականացումը հնարավոր լիներ, Եվրոպային սպասվում էր էկոլոգիական և հումանիտար աղետ, որը համեմատելի Է Չեռնոբիլի հետ», - ընդգծել է ԱՀԾ ղեկավարը:
Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզական արբանյակներն այս տարվա մարտից զգալիորեն ակտիվացրել են Ուկրաինային սահմանակից ռուսական տարածքներում օբյեկտների մանրազնին նկարահանումները: Հատկապես դիտարկվում են Կուրսկի և Բելգորոդի մարզերում տիրող իրավիճակները։
Նարիշկինը նաև նշել է, որ, ըստ ԱՀԾ հավաստի տեղեկատվության` ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունները Մերձավոր Արևելքի երկրների տարածքից գրոհայիններ են տեղափոխում հատուկ ռազմական գործողության գոտի Կիևի ռեժիմի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար: