Պուտինը Մոսկվայում առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Ուշակով

Եռակողմ հանդիպում Մոսկվայում. Արխիվային լուսանկար
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումները տեղի կունենան ԱՊՀ երկրների ղեկավարների նիստից առաջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստից առաջ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Պուտինը երկու երկկողմ հանդիպում կանցկացնի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել Է Ուշակովը՝ հստակեցնելով, որ հանդիպումները կկայանան հոկտեմբերի 8-ին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստից առաջ:
ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է, որ հանդիպումներում քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հոկտեմբերի 8–ին նախատեսված ԱՊՀ ղեկավարների նիստին։