Պուտինն այսօր ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռուսաստանի ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ոչ պաշտոնական հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երեկոյան նախագահը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների պետությունների ևկառավարությունների ղեկավարների հետ, որոնք արդեն ժամանած կլինեն Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի վաղվա նիստին»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Բացի այդ, Պեսկովը հայտնել է, որ այսօր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հատուկ ճեպազրույց կունենա, որի ժամանակ կխոսի բոլոր առաջնահերթությունների և հարցերի մասին, որոնք նախատեսվում են քննարկել վաղը կայանալիք միջոցառման ժամանակ: