ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցները Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են բացիկով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բացիկում նրանք գրել են մարդկային լավագույն մաղթանքները», – ասել է Պեսկովը Life պարբերականին` խոսելով բացիկի բովանդակության մասին։
Ավելի վաղ Պեսկովը լրագրողների հետ զրույցում շնորհավորել էր Պուտինի ծննդյան օրը ՌԴ նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցների անունից։
ՌԴ նախագահն այսօր դարձավ 72 տարեկան։