Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը նախորդում է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ կառավարության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Նշենք, որ Մոսկվայում այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: