Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը

Նա հույս է հայտնել, որ ՀՀ–ի և ՌԴ–ի միջև կլինի փոխըմբռնման, վստահության և պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության ակտիվացում է ակնկալում։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով Փաշինյանի հղած շնորհավորական ուղերձում, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,– գրել է Փաշինյանը ուղերձում։
Նա հույս է հայտնել նաև, որ ՀՀ–ի և ՌԴ–ի միջև կլինի փոխըմբռնման, վստահության և պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։
Փաշինյանը ՌԴ առաջնորդին մաղթել է առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք։
Հայտնի է` ինչպես է անցկացնելու ծննդյան օրը Վլադիմիր Պուտինը