Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող խանութներից մեկի պահեստային հատվածում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 12.57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։
Կադրերում երևում է, որ հրդեհը «Դոմուս» խանութում է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 6 հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթապահ խմբեր և հերթապահ հոգեբան։
Խոշոր հրդեհ Երևանում. «Դոմուսի» պահեստային սրահն է այրվում
© Sputnik / Aram Nersesyan