Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի հարավին, զոհվել է քաղպաշտպանության կենտրոնի 10 փրկարար

Հարվածը հասցվել Է Լիբանանի հարավային մասում գտնվող Բարաշիթ բնակավայրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածում գտնվող հրշեջ ջոկատին: Նախնական տվյալներով՝ զոհվել են փրկարար ծառայության 10 աշխատակիցներ։ Այս մասին ասվում է Լիբանանի քաղաքացիական պաշտպանության կենտրոնի տարածած հայտարարության մեջ:
«Թշնամական ավիահարվածը, որը հասցվել է Բինտ Ժբեյլ համայնքի կենտրոնական (որտեղ գտնվում է հրշեջ բաժինը) Բարաշիտ բնակավայրին, նախնական տվյալներով` հանգեցրել է 10 հրշեջ-փրկարարների մահվան», - ասված է հայտարարության մեջ:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ լիբանանյան «Հզբոլլահ»շարժման կողմից հոկտեմբեերի 6–ին ավելի քան 120 արկ է արձակվել երկրի տարածքի վրա:
Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի, եթե Իսրայելը ևս մեկ խելագար գործողություն անի. դեսպան
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: