Իսրայելի բանակը հայտնել է Բեյրութին կետային հարված հասցնելու մասին

Գործողության մանրամասներն իսրայելական բանակը չի հայտնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կետային հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքի Դահիա շրջանին։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«ՑԱԽԱԼ-ը կետային հարված է հասցրել Դահիա շրջանին՝ «Հզբոլլահի» ահաբեկիչների առանցքային հենակետին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը խոստացել է մանրամասներ հաղորդել ավելի ուշ:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 346 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի հարավին, զոհվել է քաղպաշտպանության կենտրոնի 10 փրկարար