ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «SpaceX» և «Tesla» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը գրավոր ողջույնի ուղերձ է հղել WCIT 2024 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին, որն այսօր ավարտվեց Երևանում։
Ուղերձն ընթերցեց ամերիկահայ գործարար Ռազմիկ Հովակիմյանը, «Լիոնել Մեսի» հիմնադրամի (Lionel Messi Foundation) մենեջերը։
Մասկն ափսոսանք է հայտնել, որ անձամբ չի կարողացել գալ Երևան` խոստանալով անել դա հաջորդ հարմար առիթի դեպքում։
Նա նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի հետ նախագծեր իրականացնել, այդ թվում գործարկել Starlink արբանյակային ինտերնետն ու համագործակցել հայկական հայթեք ընկերությունների հետ տիեզերքի և արհեստական բանականության ոլորտում։