ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը չի միացել Մոսկվայում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված երկու հայտարարություններին։ Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Նա հստակեցրել է, որ խոսքը «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին» հայտարարությունների մասին է:
Հիշեցնենք, որ նիստը տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ, որին մասնակցելու համար Մոսկվա է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: