ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել գործակցության սկզբունքների մասին

ԱՊՀ երկրները պատրաստակամություն են հայտնել նպաստել Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծմանը, ինչպես նաև ռազմաքաղաքական իրադրության երկարաժամկետ կայունացմանը և տարածաշրջանային նոր հակամարտությունների կանխմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքում անվտանգության ոլորտում համագործակցության սկզբունքների մասին՝ ընդգծելով միջազգային իրավունքի համակարգի պահպանման կարևորությունը: Այս մասին հայտնել Է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՊՀ երկրները գիտակցում են միջազգային իրավունքի պահպանման և պաշտպանության անհրաժեշտությունը, որի հիմքը ՄԱԿ-ի կանոնադրությունն է: Ընդգծվում է միջազգային հարաբերություններում կանոնների և նորմերի պարտադրման անթույլատրելիությունը՝ առանց բոլոր շահագրգիռ պետությունների իրավահավասար մասնակցության։ Նշվել է նաև, որ ԱՊՀ-ն ձգտում է ամրապնդել իր դերն այդ գործընթացում։
Պուտինն այսօր ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ
Բացի դրանից, հայտարարության մեջ կոչ է արվում համախմբել միջազգային հանրությանը՝ գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների համար հավաքական լուծումներ գտնելու համար: Առաջարկվում է միջպետական հակասությունների պատճառները վերացնելու և կոնֆլիկտային ներուժը նվազեցնելու համար օգտագործել քաղաքական-դիվանագիտական միջոցներ։
Փաստաթղթում նաև ասվում է անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության ճարտարապետությունը բազմաբևեռ իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտության մասին: ԱՊՀ երկրները պատրաստակամություն են հայտնել նպաստել Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծմանը, ինչպես նաև ռազմաքաղաքական իրադրության երկարաժամկետ կայունացմանը և տարածաշրջանային նոր հակամարտությունների կանխմանը:
ԱՊՀ ԱԳ նախարարները վճռականորեն դատապարտել են ուժի կիրառման ցանկացած փորձ, որն ուղղված է Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների խափանմանը: Նախարարները կոչ են արել հավասարակշռել շահերն ու փոխզիջումները՝ հակամարտությունները կանխելու և տարածաշրջանում կայունությունը պահպանելու նպատակով:
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստն կանցկացվի 2025 թ. Ղազախստանում
Ընդգծվել է նաև Եվրասիայում ինտեգրացիոն միավորումների, այդ թվում՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, Ասիայում համագործակցության երկխոսության և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության կարևորությունը: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում քաղաքականացումից խուսափելու անհրաժեշտությունը և վերահաստատել թմրանյութերի վերահսկողության միջազգային իրավական համակարգի պահպանման կարևորությունը:
Նախարարների նիստը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին: