ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստն կանցկացվի 2025 թ. Ղազախստանում

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը Մոսկվայում
Հանդիպման ժամանակ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։
Հանդիպման ժամանակ նրանք քննարկել և հաստատել են հաջորդ տարվա համար բազմաստիճան միջգերատեսչական խորհրդակցությունների պլանը:
«Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են ԱՊՀ ձևաչափում քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցության վիճակն ու հեռանկարները»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել են նաև ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններին, անվտանգությանը և մշակութային և հումանիտար ոլորտին առնչվող հարցեր:
Որոշվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2025 թվականի ապրիլի 11–ին` Ղազախստանում։