Ամեն տարի ռուսական բուհերում հայ ուսանողների համար քվոտաների թիվն ավելանում է. Այգուլ Շամսուտդինովա

Sputnik
Հայաստանից 280 դիմորդ 2025-2026 ուսումնական տարում կարող է անվճար կրթություն ստանալ Ռուսաստանում. Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Այգուլ Շամսուտդինովան։
«Ամեն տարի ռուսական բուհերում հայ ուսանողների համար քվոտաների թիվն ավելանում է։ Եթե 2009 թվականին, երբ ծրագիրը գործարկվեց Հայաստանում, հատկացվեց 170 տեղ, ապա այժմ այդ թիվն աննախադեպ է՝ 280 տեղ»,- ասել է նա։
Ծրագրի նպատակն է, որ հայ ուսանողները կրթություն ստանան ռուսական բուհերում, վերադառնան հայրենիք և իրենց հնարավորություններն ու գիտելիքներն իրացնեն Հայաստանում: