Փրկարարներին արդեն հաջողվել է մեկուսացնել Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարքեթում բռկված հրդեհը։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողների հտ ճեպազրույցում հայտնել է, որ տուժածներ չկան, խանութի աշխատակիցներն ու հաճախորդները հասցրել են ժամանակին դուրս գալ այրվող տարածքից։
Խանութի աշխատակիցների խոսքով` հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքի անջատվել–միանալու հետևանքով։ Նարեկ Սարգսյանը հորդորում են սպասել քննության եզրակացությանը։