Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, ամբողջությամբ կանցնենք վճարման միասնական համակարգին. Բաբկեն Սեդրակյան

Sputnik
Մետրոյի ժետոնները շուտով կմնան անցյալում, Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջը կանցնի վճարման միասնական համակարգի. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Այս պահին մետրոյի բոլոր կայարաններում ժետոնով միայն մեկական անցակետեր են գործում, որոնք ևս մինչև ընթացիկ ամսվա վերջը կվերացվեն։
«Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, ամբողջությամբ կանցնենք վճարման միասնական համակարգին»,– նշեց Սեդրակյանը։
Երևոնի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է նաև ավտոբուսներում միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետներից։ Պատասխանատուները վստահեցրել են, որ այստեղ էական փոփոխություններ կլինեն նոյեմբերի 1-ից։