Հրավառության հարցը պետք է քննարկել ՆԳՆ մեր գործընկերների հետ. Տիգրան Ավինյան

Sputnik
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր անդրադարձել է Հանրապետության հրապարակում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման համերգային ծրագրի ավարտին տեղի ունեցած հրավառությանը։ Պարզվում է այն եղել է ապօրինի։
«Կարծում եմ` մի քանի օր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակում հրավառության հարցը պետք է քննարկել ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ»,– ասել է նա։
Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ օրենսդրությամբ Երևանում հրավառության համար պարտադիր է քաղաքապետի թույլտվությունը, ինչը տվյալ դեպքում չի եղել։