Չորս տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ «Թումո լաբս»–ի շրջանակում միավորվել և ստեղծել են «Հովիվ»` ֆերմաների արտադրողականությունը բարձրացնելու հավելված։
Դրա միջոցով ֆերմերները կարող են հետևել արոտավայրերում կենդանիների տեղաշարժին, կանխել գողության դեպքերը, անգամ` հետևելու կենդանիների զուգավորման ցիկլերին`պլանավորելու նրանց ծինը և կաթնատվությունը։
Նորարարական նախագծի մասին Sputnik Արմենիային պատմել է հավելվածի համահեղինակներից 27–ամյա Նորայր Մուրադյանը։