Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունների հեռացմանը միտված շարժման անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն ու ուրվականն է։
«Ես բոլոր նախագահների ժամանակ եղել եմ ընդդիմադիր դիրքերում։ Մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրույթում, հիմա ապրում ենք ողբերգության մեջ»,- լրագրողներին ասել է Բագրատ Սրբազանը։