Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում իր ուղերձի ու հարցազրույցի շուրջ հանրության շրջանում առաջացած հարցերին։
«Մենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք»,- ասել է Բագրատ Սրբազանը։