Զինծառայող Վահե Հարությունյանի դին են հայտնաբերել՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Զինծառայողի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,–հայտնում են գերատեսչությունից:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: