Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ուղարկել

Հանրապետության դեսպան Բաշար Ջաաֆարին նշել է, որ դա բխում է Դամասկոսի շահերից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Սիրիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ՌԴ-ում դեսպան Բաշար Ջաֆարիին:
«Շատ հետաքրքրված ենք ԲՐԻԿՍ-ին միանալով։ Մենք գրավոր խնդրանքներ ենք ուղարկել կազմակերպություն մտնելու մասին», - ասել է նա «Հյուսիսային Կովկաս. նոր աշխարհառազմավարական հնարավորություններ» համաժողովի շրջանակներում։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ 2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանն է ստանձնել կազմակերպության նախագահությունը։ 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ–ին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ–ն և Սաուդյան Արաբիան։ ԲՐԻԿՍ–ում Ռուսաստանը նախագահությունն անցնում է արդար գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիությունն ամրապնդելու կարգախոսի ներքո։ ՌԴ–ն իր նախագահության շրջանակում ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառում է կազմակերպում։
Արդեն 34 երկիր է հայտարարել ԲՐԻԿՍ–ին միանալու ցանկության մասին. Պուտին