Լա Մանշը հատելու փորձի ժամանակ մի քանի միգրանտ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա

Արխիվային լուսանկար
Նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նոր կառավարությունը կուժեղացնի պայքարը հանցավոր խմբավորումների դեմ, որոնք զբաղվում են միգրանտների անօրինական տեղափոխմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Մի քանի միգրանտ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել նավով Լա Մանշ նեղուցով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնելու փորձի ժամանակ, այսօր հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Ռետայոն:
«Այսօր մի քանի մարդ է զոհվել՝ փորձելով անցնել Լա Մանշը։ Մի երեխա մահացել է ոտքերի տակ տրորվելու պատճառով»,- գրել է նախարարը X սոցցանցի իր էջում ։
Ներքին գործերի նախարարը խոստացել է, որ նոր կառավարությունը կուժեղացնի պայքարը հանցավոր խմբավորումների դեմ, որոնք զբաղվում են միգրանտների անօրինական տեղափոխման կազմակերպմամբ: