Հզոր երաժշտություն ու շքեղ շոու. Երևանում WCIT-2024–ի բացման համերգը` լուսանկարներում

Համագումարին ներկայացված կլինեն TikTok-ը, Synopsis-ը, Microsoft-ը և այլ ընկերություններ:
Sputnik
Երևանում հոկտեմբերի 4–ին մեկնարկեց WCIT-2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հոբելյանական` 25–րդ համագումարը։ Միջոցառման պաշտոնական բացումը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով, այնուհետև երաժշտական շոուով հանդես եկավ համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։
Որոնողական համակարգերը «պայթե՞լ են». քանի՞ միլիոն է բերել WCIT-2019–ը Հայաստանին
Համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը Երևանի Կարեն Դեմրիճյանի անվան մարզահամերգային համալիրում: Զուգահեռաբար հոկտեմբերի 4-7-ը «Մերիդիան» Էքսպոկենտրոնում կանցկացվի նաև DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսը:
WCIT-2024–ի հիմնական թեման կլինի արհեստական բանականությունը: Ներկայացված կլինեն TikTok-ը, Synopsis-ը, Microsoft-ը և այլ ընկերություններ: