«Հզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինը զոհվել է իսրայելեկան հարվածից

Հաշեմ Սաֆի ադ-Դին
Sputnik
«Հզբոլլահի» առաջնորդի պաշտոնում Հասան Նասրալլայի իրավահաջորդ Հաշեմ Սաֆի ադ-Դինը սպանվել է ՑԱԽԱԼ-ի հարվածի հետևանքով հոկտեմբերի 4-ին, հայտնում է Al Arabiya-ն։
Նշվում է, որ Սաֆի ադ-Դինը զոհվել է Բեյրութում։ ՑԱԽԱԼ-ը հարվածել է այն բունկերին, որտեղ եղել են Սաֆի ադ-Դինը իր օգնականների ու «Հզբոլլահի» այլ հրամանատարների հետ։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Լիբանանի անվտանգության ուժերի աղբյուրները, հայտնել էր, որ Հաշեմ Սաֆի ադ-Դինի հետ կապը կորել էր հոկտեմբերի 4-ից, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին «Հըզբոլլահ» շարժումը հաստատել էր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը: Սեպտեմբերի 30-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Հզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆի ադ-Դինը ՝ Նասրալլայի զարմիկը: