Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում

Անցակետի հերթի մեջ են ավելի քան 200 բեռնատար։
Sputnik
Բագրատաշենի անցակետում Վրաստանից Հայաստան ուղղությամբ ավելի քան 200 բեռնատար է սպասում, տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Մի քանի հարյուր բեռնատարներից կազմված շարքը սկսվում է Մառնեուլիի Կիրովկա գյուղից և ձգվում մինչև Բագրատաշենի անցակետ։
«Բագրատաշեն» անցակետ
Բեռնատարները գտնվում են ճանապարհի տարբեր հատվածներում։ Ընդ որում, ըստ Վրաստանի պետեկամուտների ծառայության` ներկայումս Սադախլոյից դեպի Հայաստան (անմիջապես չեզոք գոտու հատված և անցակետ) սպասում են ընդամենը 233 բեռնատար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը առաջիկա օրերին հնարավոր է որոշակիորեն նվազի, քանի որ ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը։