ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնցից մեկը 2 տարեկան երեխա է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է հոկտեմբերի 4-ին, ժամը 22:16-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.), «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Ջ., ծնված 1983 թ.), «Suzuki» (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1993 թ.), «Nissan» (վարորդ՝ Ն. Ն., ծնված 1996 թ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Շ.) մակնիշների ավտոմեքենաները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնեը «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ի. Դ.-ն (ծնված 1993 թ.) և Հ. Հ.-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «BMW» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները: