ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Ձերբակալվել է Սյունիքի մարզի Տեղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցը զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար նա ենթարկվել է վարչական ձերբակալման»,– ասաց նա։
Ըստ ոստիկանության՝ նա ավելի ուշ ազատ է արձակվել: