Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս է բախվել. տուժել է 12 մարդ

Ալանիայի ուղղությամբ շարժվող ավտոբուսը բախվել է ճամփեզրին կանգնած ավտոբուսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Անթալիայում (Թուրքիա) զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս է բախվել, կան տուժածներ, հայտնում է IHA գործակալությունը:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել D400 մայրուղու վրա: Ալանիայի ուղղությամբ շարժվող ավտոբուսը բախվել է ճամփեզրին կանգնած ավտոբուսին։ Այդ պահին ավտոբուսից իջնում էին հյուրանոցի հյուրերը։
«Վթարի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ վարորդը և զբոսաշրջիկները, որոնց քաղաքացիությունը դեռևս հայտնի չէ»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս է բախվել