Երկիր մոլորակը ժամանակավորապես ձեռք է բերել երկրորդ լուսին, կամ ավելի ճիշտ երկրորդ արբանյակ. Sputnik Արմնիայի հետ զրույցում ասել է Ֆիզիկական գիտությունների թեկնածու, աստղագետ, SpaceShop42 նախաձեռնության ղեկավար Վաչիկ Խաչատրյանը` ներկայացնելով մեր մոլորակից ներկայում դիտարկվող հետաքրքիր ու տեսարժան աստղագիտական երևույթը։
Երկրորդ լուսինը, ըստ Խաչատրյանի, հայտնվել է Երկրի ձգողականության դաշտում և որոշ ժամանակ տեսնելի կլինի գիշերային երկնքում։ Նոյեմբերի 25-ին այն դարձյալ կհեռանա երկրի ուղեծրից և կշարունակի իր տիեզերական ուղին։