Մեր տնտեսական համակարգը նախադեֆոլտային ռիսկային գոտում է. Ատոմ Մարգարյան

Sputnik
ՀՀ տնտեսության մեջ առկա ռիսկերը կարող են գեներացվել և բերել լուրջ ճգնաճամի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը` վերլուծելով ՊԵԿ հրապարակած հարկայի և մաքսային մուտքերի վերջին ցուցանիշները։
«Մեր տնտեսական համակարգը նախադեֆոլտային ռիսկային գոտում է, և նման է այն թմրամոլին, որ շարունակ պետք է պարտքի չափաբաժինն ավելացնելու, բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման միջոցով պահի մակրոտնտեսական հավասարակշռությունը»,– նշել է տնտեսագետը։ Ըստ ՊԵԿ պաշտոնական վիճակագրության`հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 12.5 տոկոսով, մաքսային մուտքերը` 16.3 տոկոսով նվազել։
Արդյունքում հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից թեև 9.3%-ով ավելի է, բայց բյուջեով նախատեսվածից 150 մլրդ–ով դեռ պակաս է։