ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Շարժվող մեքենայի վրա ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում երկու մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի Չերեմոշնոյե-Նիկոլսկոյե-Օկտյաբրսկի ավտոճանապարհի հատվածում դրոնը հարձակվել է շարժվող մեքենայի վրա։ Բարոտրավմաներով երկու մարդու շտապօգնության բրիգադը տեղափոխել է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց»,-գրել է Գլադկովն իր տելեգրամյան ալիքում։
Նա հավելել է, որ հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ՌԴ նախագահի խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։