«Հզբոլլահը» հայտարարել է Գոլանի բարձունքներում իսրայելական բազայի վրա հարձակվելու մասին

Ընդհանուր առմամբ ՑԱԽԱԼ–ի դեմ 16 մարտական ​​գործողություն է իրականացվել այսօր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռներով հարձակվել են Գոլանի բարձունքներում տեղակայված իսրայելական «Նաֆահ» ռազմաբազայի վրա։ Այս մասին ասվում է շարժման մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել «Նաֆահ» բազայի ուղղությամբ՝ ի պատասխան բնակավայրերի ու քաղաքների ուղղությամբ Իսրայելի բարբարոսական ռմբակոծությունների», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ այսօր կեսօրին «Հզբոլլահի» մարտիկները Բաղդադի հենակետի տարածքում և Մարուն ալ-Ռաս բնակավայրի մոտակայքում հարվածներ են հասցրել իսրայելական զինվորականների կուտակման վայրերին:
Մերձավոր Արևելքը գլորվում է մեծ պատերազմի անդունդը. Նեբենզյա
Ընդհանուր առմամբ, այսօր «Հզբոլլահը» ՑԱԽԱԼ–ի դեմ 16 մարտական ​​գործողություն է իրականացրել:
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության սրացումը սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շիա շարժումը միջադեպերի համար մեղադրել է Իսրայելին, թեև հրեական պետության իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել՝ հայտարարելով միայն հյուսիսային սահմանին ակտիվության ուժեղացման մասին:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի ժամանակ սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: