ՀՀ ԱԱԾ փոխտնօրենը մասնակցում է ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին

ՀՀ ԱԱԾ փոխտնօրենը մասնակցում է ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Աստանայում ընթանում Է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստը: Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը:
Խորհրդի անդամները ուշադրությունը կդարձնեն ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում համագործակցության երկրների հատուկ ծառայությունների փոխգործակցության կատարելագործմանը:
Նախատեսվում է միջոցառումներ մշակել ԱՊՀ երկրներ մուտքի և ելքի ուղիներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների և այլ արմատական տարրերի որոնման ժամանակ համագործակցության ակտիվացման ուղղությամբ, ինչպես նաև ամփոփել ընթացիկ տարում ահաբեկչությանն ու ծայրահեղականության այլ դրսևորումներին հակազդման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների աշխատանքի արդյունքները և որոշել հաջորդ տարվա աշխատանքի ուղղությունները:
Միաժամանակ կկայանան նաև Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային մարմինների նիստեր՝ օպերատիվ-ծառայողական գործունեության կոնկրետ ուղղություններով:
Sputnik Ղազախստանը գրում է, որ նիստի մեկնարկից առաջ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարներին ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա նշել է, որ այս հարթակն իրեն դրսևորել է որպես անվտանգության ոլորտում ջանքերը համակարգելու գործիք, և մերօրյա պայմաններում խորհրդի դերն է՛լ ավելի է մեծանում:
ՀՀ ԱԱԾ փոխտնօրենը մասնակցում է ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին
«Օպերատիվ և վերլուծական տեղեկատվության ժամանակին փոխանակումը թույլ է տալիս բարձրացնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու արդյունավետությունը, նպաստում է մեր երկրների ազգային շահերի պաշտպանության համար համակարգված մոտեցումների մշակմանը»,-ասել է Տոկաևը:
Համագործակցության պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1997 թվականի մարտի 28-ի որոշմամբ՝ միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների գործողությունների փոխգործակցության և համակարգման նպատակով: