Հայտնի է` ինչպես է անցկացնելու ծննդյան օրը Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Հոկտեմբերի 7-ին ՌԴ ղեկավարը կդառնա 72 տարեկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է իր ծննդյան օրը մի քանի աշխատանքային հանդիպումներ անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հոկտեմբերի 7-ին կլրանա ՌԴ նախագահի 72-ամյակը։ Նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ նա սովորական աշխատանքային օր կունենա, առանց հրապարակային միջոցառումների:
«Առանձնապես տոնական ոչինչ չի լինի։ Օրվա առաջին կեսին աշխատանքային փակ հանդիպումներ կունենա» - ասել Է Պեսկովը:
Երեկոյան Վլադիմիր Պուտինը, նրա խոսքով, հանդիպում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ, որոնք կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, որը նախատեսված է հոկտեմբերի 8-ին: